Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, խարդախության` 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու եւ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, եւ սպանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: