Էստոնիան կիսում է 5G տեխնոլոգիաների առնչությամբ ԱՄՆ-ի մտավախությունները: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն:
5G ցանցերը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տեխնոլոգիական պայքարի կենտրոնում են, քանի որ դրանք, ինչպես ակնկալվում է, կարեւորագույն ֆունկցիաներ կիրականացնեն՝ ինքնավար տրանսպորտային միջոցներից մինչեւ ռազմական հաղորդակցություններ:
ԱՄՆ-ը չինական Huwaei տեխնոլոգիական հսկային, որը մասնագիտացված է 5G ցանցերի ուղղությամբ, ներառել է «սեւ ցուցակում»: Վաշինգտոնը չինական ընկերությանը մեղադրում է հօգուտ Չինաստանի կառավարության լրտեսության մեջ եւ դաշնակիցներին կոչ անում հրաժարվել չինական ընկերության ծառայություններից հաջորդ սերնդի ցանցերի տեղադրման ժամանակ:





























