Ուգանդայում միասեռ սեքսի կասկածանքով ձերբակալվել է ԼԳԲՏ 16 ակտիվիստ։ Նրանց սպառնում է ցմահ բանտարկություն, տեղեկացնում է Thomson Reuters Foundation-ը։
Այլ ակտիվիստների խոսքով՝ ուշ երեկոյան սեռական առողջության պահպանության բարեգործական կազմակերպության գրասենյակում կալանավորվել է 22-35 տարեկան 16 տղամարդ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվելու նրանց։
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ միլիցիայի աշխատակիցները գտել են քսուքներ, պահպանակներ եւ հակառետրովիրուսային դեղեր ու ստուգել բոլոր 16-ին՝ անալ զննում իրականացնելով։
«Բուժզննման հաշվետվության հիման վրա սահմանվել է, որ կասկածյալները սեռական գործողություններ են կատարել, որոնք պատժելի են քրեական օրենսգրքով»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Փաթրիկ Օնյանգոն։
Ուգանդայում միասեռ սեքսը հանցագործություն է համարվում։ Երկրի Քրեական օրենսգրքի համապատասխան՝ ցանկացած անձ, ով զբաղվում է միասեռ սեքսով, կամ ցանկացած մեկը, ով մասնակցում է անալ սեքսին, ենթակա է ցմահ բանտարկության։





























