Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերափորձաքննություն անցած կինը ճանաչվել է հաշմանդամ:

ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Ծովիկ Թամազյանի պատմությունը: Կինը հաշմանդամության խումբ է ունեցել, սակայն հերթական փորձաքննության ժամանակ 2-րդ կարգից զրկել են:

«Մենք կանանց ակումբ էինք ստեղծել, որ ձեռքի աշխատանքեր պատրաստենք: Ցուցահանդեսին եկել էր ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցը: Որոշեցի նրան դիմել իմ խնդրով: ՄԻՊ-ի աջակցությամբ իմ հաշմանդամության խումբը վերականգնվեց: ԱՄՆ-ից բժիշկներ էին եկել Նոյեմբերյան, ինձ դեղեր տվեցին: Դրական տեղաշարժ կար, դրա համար երրորդ կարգ տվեցին»,-նշել է կինը: