Հոկտեմբերի 25-ին, ժամը 06:50-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 12 փրկարար ծառայող եւ ազատ հերթափոխից 16 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ 13:02-ին: Մոտ 1 հա անտառածածկ տարածքում այրվել է մոտ 95 ծառ եւ մացառուտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 12 աշխատակից:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրկարար ծառայող: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով:

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսության» անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ եւ ծառեր:

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 35 հրշեջ-փրկարար եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 9 աշխատակից:

Ժամը 22:25-ին մթության եւ բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: