Հայտնի Google-ը աշխարհի որոնող համակարգերի միջեւ կարող է դառնալ լայնածավալ հետազոտման առարկա ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովի կողմից: Այս մասին հաղորդում է Bloomberg` հղում անելով իր երկու աղբյուրին, ովքեր ծանոթ են իրավիճակին:
Մարտի վերջին Microsoft ընկերությունը բողոք է ներկայացրել Եվրոպական հանձնաժwղովին` կապված Google-ի գործողությունների հետ: Ըստ Բիլ Գեյթսի` Google-ն այլ որոնողական համակարգերի համար դժվարացնում է իր հասանելիությունը, այդ թվում` YouTube-ի:
Ըստ Net Marketshare հեղինակավոր հետազոտական կազմակերպության տվյալների`Google-ը որոնման գլոբալ շուկայում կազմում է 86, 64 տոկոս, երկրորդ տեղը զբաղեցնում է Yahoo-ն` 5,15 տոկոս, երրորդը` Baidu-ն 4,3 տոկոսով, չորրորդը` Bing-ը 3,91 տոկոսով, հինգերորդը` Ask-ը`0,53 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է BFM.ru-ն:
Գործակալության տեղեկացված աղբյուրը ասում է, որ նախքան որեւէ հետաքննություն սկսելը FTC-ը սպասում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության որոշմանը առ այն, թե «Google ITA Software Inc».ընկերությունը սպառնալիք է հանդիսանում որոնման շուկայում մրցակցությանը տուրիստների համար:





























