Ֆորմալդեգիդ թունավոր քիմիական նյութը, որն օգտագործվում է դիակների ախտազերծման համար, կարող է դառնալ կատալիզատոր Երկրի վրա կյանքի ի հայտ գալու համար: Այս ենթադրության հեղինակն ամերկացի հետազոտողներն են:
«Հնարավոր է` Երկիր մոլորակի վրա մեր գոյության համար մենք պարտական ենք ֆորմալդեգիդին: Խնդիրը նրանում է, որ ֆորմալդեգիդը թունավոր է կենդանի էակենրի համար»,- ասում է Վաշինգտոնի Կառնեգի համալսարանի երկրաֆիզիկական լաբորատորիայից Ջորջ Կոդը:
Աստերոիդների եւ գիսաստղերի պարունակությունում հայտնաբերվել են օրգանական մոլեկուլներ, որոնք պարունակում են ածխածին: Գիտնականներին վաղուց տանջում էր այն հարցը, թե ինչպես են առաջանում այդ նյութերը, որոնք հիմնաքար են հանդիսանում Երկրի վրա գոյություն ունեցող կյանքի բոլոր ձեւերի համար: Ինչպես գրում է Yтро.Ru-ն, վարկած է առաջարկվել, որ օրգանական մոլեկուլների հիմքը հանդիսանում է Արեգակնային համակարգի ֆորմալդեգիդը:
«Երկնային կյանքի ծագման» վարկածի հաստատումը հաճախ է հայտնվում գիտական ամսագրերի ուշադրության կենտրոնում: Ամերիկյան հետազոտողների կողմից արված վերջին փորձը հաստատում է, որ Երկրի վրա ընկած երկնաքարը 4 մլրդ տարի հետո կարող է խթան հանդիսանալ օրգանական նյութերի առաջացման համար:




























