Չավուշօղլուի հայտարարություններն ամեն ձեւով դատապարտման են արժանի: Հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի թեմայով թուրք նախարարի հայտարարություններին առնչվող հարցին, որոնք նա կատարել էր անցած շաբաթ Բաքվում:

Մնացականյանը նշեց, որ այդպիսի հայտարարությունները նորություն չեն, սակայն դրանք ցուցադրում են խնդրի լրջությունը: «Մենք հաստատել ենք առանց պայմանների հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը: Անկարայի պատասխան հայտարարությունները դատապարտման են արժանի: Նման դիրքորոշումն անընդունելի է»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այդպիսի հայտարարություններն արտացոլում են Հայաստանի խորը մտավախություններն այն մասին, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում: «Արտահայտված բոլոր տեսակետները արժանի են դատապարտման»,- ամփոփեց նախարարը: