Բուլղարիան աջակցում է վիզային ռեժիմի ազատականացման հարցով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսությանը: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար Եկատերինա Զախարիեւան: Նրա խոսքով՝ Բուլղարիան կողմ է նման երկխոսության մեկնարկին եւ դրա հաջող առաջընթացին:
Կարեւոր քայլերից մեկը, նրա խոսքով, իր այցի շրջանակում Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ռեադմիսիայի մասին փաստաթղթի ստորագրումն է:





























