Կաթը, սունկը, հատապտուղը, բազուկը, կարտոֆիլը եւ մի շարք այլ սննդամթերքներ Ուկրաինայի որոշ շրջաններում դեռեւս աղտոտված են Չեռնոբիլի ռադիոակտիվ նյութերով:

BBC-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել են «Գրինփիս» միջազգային բնապահպանական կազմակերպության բնապահպաները իրենց ուսումնասիրություններում միջազգային գիտաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու ապրիլի 19-ին Ուկրաինայում եւ նվիրված է լինելու Չեռնոբիլի ատոմակայանի վիճակին:

«Գրինփիս»-ը հետազոտություն է անցկացրել Ուկրաինայի երեք հատվածներում, այդ թվում` նաեւ ռադիացիոն գոտում` ուսումնասիրելով 137-ռադիոնուկլիդի առկայությունը մթերքների մեջ: Շատ դեպքերում սննդի մեջ այդ նյութերի առկայությունը գերազանցում էր թույլատրելի նորման: Ցեզիում 137-ը հանդիսանում է  սպառնալիք մարդու առողջության համար, հատկապես նրանց համար, ովքեր ամեն օր օգտագրծում են սնունդ, որի մեջ առկա է այս ռադիոնուկլիդը: