Մոսկվացի աղջիկների հետ ամուսնանալու պոտենցիալ թեկնածուներն ապրում են  Թուրքիայում եւ ԱՄՆ-ում,  միայն ոչ` Մոսկվայում։ Այս տեղեկությունը հայտնել է ՌԴ մայրաքաղաքի ՔԱԳՎ աշխատակիցը։

Մոսկվայում ամեն 7-րդ ամուսնությունը տեղի է ունենում արտասահմանցու հետ։

Մոսկվայի կանանց ամենից շատ գրավում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի տղամարդիկ։ Սակայն կան նաեւ ամուսնություններ ադրբեջանցիների, ուզբեկների, հայերի, մոլդովացիներ եւ ուկրաինացիներ հետ։

Ըստ հաշվարկների, ստացվել է հետեւյալ պատկերը. 2008թ արտասահմանցիների հետ ամուսնանալով, երկրից հեռացել է 92 322 կին, իսկ մեկ տարի անց երկրից հեռացողների թիվն ավելացել է 8294-ով։