Հաճախ իրենց իրավունքների եւ պարտականությունների վատ իմացության պատճառով Ոստիկանության մեր աշխատակիցները երբեմն դժվարանում են զենքը ըստ նշանակության կիրառել: Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնախան քննարկման ժամանակ այս մասին ասաց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ երբեմն իրավիճակներ են առաջանում, երբ պահակետային ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցը պարզապես պարտավոր է զենք կիրառել խախտողի դեմ: «Մեր խնդիրն ավելի խորն է: Մենք պետք է ունենանք ավելի քաջատեղյակ եւ պաշտպանված Ոստիկանություն: Ոստիկանը պետք է վստահ լինի, որ իր կողմից զենք օգտագործելիս, սկսած հանրությունից, ավարտած պետական ինստիտուտներով, բոլորը կսպասեն քննության ավարտին, որ հետո արդեն տան դրական կամ բացասական գնահատականներ»,- նշեց Ոստիկանապետի պաշտոնակատարը: