Կառավարությունը մտադիր է Հայաստանը վերածել տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի, ուր կարող են գալ եւ աշխատել ամենատաղանդավոր մարդիկ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին «Զայլինքս» ընկերության ստորաբաժանման բացման ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նա հիշեցրեց, որ անցյալ դարի 80-ականների վերջին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատում էր 100 հազար մարդ, եւ այժմ իշխանությունները նոր զարգացման ռազմավարության մշակման գործընթացում անցկացնում են համապատասխան հետազոտություններ՝ իրավիճակը հասկանալու համար։

««Զայլեքս» ընկերության գալը թույլ կտա ոչ միայն աշխատատեղեր ստեղծել, այլեւ երկիր նոր տեխնոլոգիաներ բերել։ Հայաստանում ինտելեկտուալ ոլորտը  շատ ճկուն է, եւ ընկերությունը թույլ է տալիս զարգացնել հենց տվյալ ուղղությունը»,- նշեց նա։

Նախարարը նկատեց, որ ընկերության համար նաեւ նոր հնարավորություններ կբացվեն։

Նշենք, որ բացման արարողությանը մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընկերությունը ՏՏ ծառայություններ է մատուցում համակարգիչների բաժանորդային ծառայության, գրասենյակային տեխնիկայի, տարատեսակ հեռակոմունիկացիոն սարքավորումների, սերվերների եւ լոկալ ցանցերի, ինչպես նաեւ ծրագրային ապահովման եւ կայքերի մշակման ոլորտում։