ԱՄՆ-ը ծրագրում է համագործակցել «համախոհների» հետ՝ 5G ցանցերի անվտանգության ապահովման նպատակով, հաղորդում է Reuters-ը:

Եգիպտոսում 2019-ի ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսի շրջանակում պատվիրակների ուղղված նամակում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «արագ զարգացնել 5G ծառայությունները» եւ «դիմակայել նրանց, որոնք այդ ցանցերը կօգտագործեն որպես սեփական քաղաքացու նկատմամբ հսկողության ընդլայնման գործիք եւ տարաձայնություններ կսերմանեն ազգերի միջեւ»:

ԱՄՆ-ն այլ երկրների կոչ է անում 5G ցանցերի տեղադրման ժամանակ հրաժարվել չինական Huawei Technologies Co Ltd-ի ծառայություններից: Վաշինգտոնը չինական ընկերությանը մեղադրում է Չինաստանի կառավարության օգտին լրտեսության մեջ: Ընկերությունը բոլոր մեղադրանքները հերքում է: