ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսին պետական պարգեւ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հոգեւոր եւ մշակութային կապերի մեջ ունեցած մեծ ավանդի, ակտիվ լուսավորչական գործունեության համար Բարեկամության շքանշանով պարգեւատրվում է Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ արքեպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան),- նշվում է հաղորդագրության մեջ։
Բարեկամության շքանշանը շնորհում են ժողովուրդների մեջ խաղաղության, բարեկամության, համագործակցության ու փոխըմբռնման ամրապնդման, ազգերի եւ ազգությունների մշակույթների մերձեցման եւ փոխադարձ հարստացման, հասարակական եւ բարեգործական գործունեության մեջ հաջողությունների համար։





























