Շարունակվում է ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող ատոմակայանից ռադիոակտիվ ջրերի հոսքը Խաղաղ օվկիանոս։ Ապրիլի 5-ին օվկիանոս է թափվել 3,4 հազար տոննա վարակված ջուր։ Մասնագետներն ասում են, որ այս վիճակը մարդկանց առողջության համար վտանգ չի ստեղծում եւ չի խախտում միջազգային իրավունքը։ Սակայն փորձագետները եւ բնապահպաններն ահազանգ են հնչեցնում։ Նրանց կարծիքով, այդ ջուրը կարող է ճառագայթել մարդկանց թոքերը, ինչպես նաեւ ուտելու համար անպիտան դարձնել ձկներին։
Նշենք, որ Tokyo Electric Power Company –ն (TEPCO) մինչեւ ապրիլի 8-ը մտադիր է օվկիանոս լցնել 11,5 հազար տոննա ջուր, որի մեջ ռադիոակտիվ տարրերը նորման գերազանցում են 100 անգամ։
«Գրինփիսի» գերմանական բաժնի աշխատակից, քիմիկոս Մանֆրեդ Սանտենն իր հերթին նշել է, որ Ֆուկուսիմայի ափերին ծովի ջուրն ուժեղ կերպով թունավորված է։



























