Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդն այսօր` ապրիլի 5-ին քննարկել եւ հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում արծարծվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արարատ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման վերջնաժամկետների հարցը, ինչպես նաեւ ներկայացվել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի նախագիծը: Սահմանվել են նաեւ հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման եւ ներկայացման ժամկետները:
Ի թիվս օրակարգային հարցերի, հաստատվել է նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ամփոփ բյուջեի եւ պահպանման ծախսերի նախահաշիվը:



























