Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հանձնաժողովում ընդունվել է մանկապիղծների պատժի նոր տարբերակը, որը հայտնի է որպես ամորձատման օրենք։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից կազմված պատժի նոր օրինագծով նախատեսվում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատած հանցագործների տեստոստերոնի մակարդակը զգալիորեն նվազեցնել։

Թուրք ընդդիմադիր կին պատգամավոր Ջանան Արըթմանն այդ նախագիծը համարել է մարդու իրավունքների խախտում։ Նա նշել է, թե պետությունը այդ նախագծով մանկապիղծին պատժելու համար կծախսի 15-20 հազար դոլար։ «Շատ սխալ է, երբ հանցագործի վրա պետությունն այդքան գումար է ծախսելու։ Այդ գումարը պետք է մեր երեխաների վրա օգտագործվի»,-նշել է կին պատգամավորը։