Google կորպորացիան Nortel ընկերությանը պատկանող պատենտների ձեռքբերման հայտ է ներկայացրել։ Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության պաշտոնական բլոգում։
Google-ը Nortel-ի պատենտները մտադիր է գնել, որպեսզի մեծացնի սեփական պատենտային պորտֆոլիոն։ Դա, առաջին հերթին, ընկերությանը թույլ կտա վստահ զգալ իրեն դատական գործընթացներում։
Nortel-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ ճշգրտվում է, որ Google կորպորացիան 6000 պատենտների ձեռքբերման հայտ է ներկայացրել։ Այդ պատենտների դիմաց Google-ը պատրաստ է վճարել 900 մլն դոլար, հայտնում է Lenta.ru-ն։
Nortel-ը պատենտների աճուրդը կանցկացնի 2011 թվականի հունիսին։





























