Եգիպտական փարավոնները եւ ազնվականները տառապում էին աթերոսկլերոզից եւ այլ սիրտ-անոթային հիվանդություններից: Այս եզրակացության են հանգել գիտնականները, որոնք ուսումնասիրել են մոտ 50 կմախքներ:
Հետազոտողները ուսումնասիրել են 52 կմախքներ, որոնց տարիքը տատանվում է մթա 1981թ մինչեւ մթ 340: Աճյունները վերլուծել են համակարգչային տոնոգրաֆիայի օգնությամբ:
44 հնագույն եգիպտացիների աճյունները պարունակում էին հստակ տարբերակելի անոթային հյսուվածքներ, եւ այդ կմախքների 45 տոկոսը սիրտ-անոթային հիվանդությունների նշաններ ուներ:
Մասնագետների աշխատանքի մասին հրապարկվել է Ամերիկյան սրտաբանության քոլեջի ամսագրում եւ այդ մասին համառոտ գրվել է ScienceNOW պորտալում:




























