Ճապոնիան ներկայացրել է փորձնական շարժական տուն, որը նախատեսված է Անտարկտիդայի բեւեռախույզների, իսկ ապագայում, հնարավոր է, նաեւ լուսնային բնակելի կայանների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տան փորձարարական նմուշը, որ դիմացկուն է ուժեղ քամիների եւ խստաշունչ սառնամանիքների հանդեպ, ներկայացրել են Տոկիոյի արվարձան Տատիկավայում գտնվող Բեւեռային հետազոտությունների պետական ինստիտուտի աշխատակիցները։ Սա ինստիտուտի, ինչպես նաեւ «Միսավա» ընկերության ու աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական JAXA գործակալության համատեղ նախագիծն է։
Ինչպես հայտնել է բեւեռային ինստիտուտի մամուլի ծառայությունը, տունն իրենից ներկայացնում է բեռնախցի նմանվող խորանարդաձեւ կառույց, որը պատրաստված է 3x6 չափի աղյուսներից։ Դրանք շարժում են թրթուրավոր ամենագնացների օգնությամբ, շնորհիվ սահնակների, որոնց վրա էլ կանգնած է բեւեռախույզների եւ տիեզերագնացների տունը։ Երկու աղյուսից բաղկացած տունը 33 ք/մ տարածք ունի։
Պատերը պատրաստված են փայտից եւ Galvalume ծածկույթից, որը թույլ է տալիս դիմանալ մինչեւ -45,3 աստիճան ցրտին եւ 61,2 մ/վ արագությամբ քամուն։
Արեւային ֆոտոէլեկտրական վահանակները թույլ կտան ներսում ջերմաստիճանի պահպանման համար էներգիա եւ ջերմություն կուտակել։
Սահնակների վրա բեւեռային տան թեսթավորումը կանցկացվի 2020թ․ փետրվարին՝ Անտարկտիդայի ճապոնական «Սյովա» կայանում, ուր այն Տոկիոյի նավահանգստից կհասցնի «Սիրասե» սառցահատը։





























