Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Բաթումիի նավահանգստում հայկական բեռների վիճակի մասին:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, նախարարությունը այդ հարցի հետ կապված ոչ մի տեղեկություն չի ստացել:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի հաղորդմամբ, Բաթումի նավահանգստում հայտնաբերվել են բարձր ռադիացիա պարունակող բեռներ, որի կապակցությամբ նավահանգսիտը փակվել է, իսկ աշխատակիցները` տարհանվել:
Ռադիոակտիվության աղբյուրը` ցեզիում-137-ը հայտնաբերվել է մետաղի ջարդոնի վագոնում: Սակայն, ներկայումս նավահանգիստը մասնակիորեն սկսել է աշխատել, տերմինալներից մեկն ամբողջությամբ գործում է:
Իր հերթին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնել են, որ Բաթումիում ներկա պահին չկան իրենց պատկանող վագոններ:





























