Իտալիայում սկսել են Լիզա դել-Ջոկոնդոյի գերեզմանի որոնումները: Սա այն կինն է, ով պատկերված է Լեոնարդո Դա Վինչիի ամենահայտնի կտավին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հետազոտողներն արդեն սկսել են ուսումնասիրել փաստաթղթերը, որոնք թույլ կտան որոշել Մոնա Լիզայի մնացորդները: Որոնումները կսկսվեն ապրիլի 27-ից` Ֆլորենցիայում` նախկին Սուրբ Ուրսուլայի վանական համալիրի վայրում: Հենց այստեղ է 1542 թվականին թաղվել Լիզա դել-Ջոկոնդոն:

Եթե նրա գերեզմանը գտնվի, նրա մասունքները նախ կուղարկվեն ԴՆԹ անալիզի, որպեսզի հաստատվի , որ դա իսկապես Ջոկոնդոն է, այնուհետեւ, եթե գտնվի գանգը` ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կվերականգնեն կնոջ դեմքը,վերջնականապես պարզելու համար, թե արդյոք նա՞ է Լեոնարդո Դա Վինչիի կտավի նկարում պատկերված: