ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ ամերիկացիների հետ կշփվի Facebook սոցիալական ցանցի միջոցով: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Ապրիլի 20-ին նախագահ Օբաման կմեկնի Կալիֆոռնիա` Facebook-ի միջոցով  մասնակցելու համար տնտեսությանը վերաբերող ոչ սովորական մի զրույցի: Նախագահն ամերիկացիների հետ կքննարկի այն ոչ հեշտ որոշումները, որոնք պետք է ընդունել երկրի տնտեսությունը ֆինանսական տեսակետից ավելի պատասխանոտու փուլ վերադարձնելու համար` միաժամանակ ներդրումներ անելով ինովացիաների ոլորտում, որն Ամերիական ավելի մրցունակ է դարձնում», - ասված է հաղոդագրությունում:

Նախագահի եւ ամերկիացիները զրույցը հեռարձակվելու է ուղիղ եթերով ` Facebook-ի Սպիտակ տան էջում:

Հարցերն ընդունվում են համացանցի միջոցով, այնպես որ զրույցին կարող է միանալ յուրաքանչյուրը: «Facebook-ը կընտրի հարցերը, որոնք կուղղվեն նախագահին, իսկ դուք կարող եք թողնել հարցերը միջոցառման էջում», - նշվում է հաղորդագրության մեջ: