Տիեզերական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Technologies Corp ընկերության ավագ գիտաշխատող Ջոն Բրանդենբերգը հայտարարել է, թե գիտի, ինչու է Մարս մոլորակը կարմի գույնի եւ ինչու այնտեղ կյանք չկա:
Աստղագետի կարծիքով` Մարսում մոտ 180 մլն տարի առաջ տեղի է ունեցել հզոր ատոմային պայթյուն, որն այդ մոլորակում ոչնչացրել է ամեն կանդանի բան եւ վերածել կարմիր ավազի, գրում է «Правда.ру»-ն:
Գիտնականի խոսքով` այդ տեսությունը հաստատում է այն, որ Մարսի մակերեւույթը «պատված է ռադիոակտիվ նյութերի բարակ շերտով: Մոլորակի մթնոլորտում շատ են ռադիոակտիվ իզոտոպները: Դա հնարավոր է եղել որոշել NASA-ի կողմից իրականացված վերջին գամմա-սպեկտրոչափության տվյաների շնորհիվ»: Միաժամանակ ամեն ինչ վկայում է այն մասին, որ Մարսում կյանք գոյություն ունեցել է. մոլորակի վրա եղել են օվկիանոսներ, ծովեր, գետեր:




























