Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի անդամները կարող են տարհանվել կայանին կցված «Սոյուզ» օդանավի միջոցով` մոտեցող «տիեզերական աղբից» խուսափելու համար: Ինչպես հայտնել է NASA-ն, վերջնական որոշումը այս հարցի հետ կապված կընդունվի Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնում: Ամերիկան տիեզերական գերատեսչությաններկայացուցիչների խոսքով, ներկա դրությամբ իրենք ուշադիր հետեւում են չինական օդերեւութաբանական հին արբանյակի բեկորի շարժմանը, որը շարքից դուրս է եկել 2007 թվականին Չինաստանում անցկացված ռազմական փորձարկումների հետեւանքով:
Ներկա դրությամբ Միջազգային տիեզերական կայանում աշխատում է երեք հոգուց բաղկացած անձնակազմ: Անձնակազմի ղեկավարն է ռուսաստանցի Դմիտրի Կոնդրատեւը, իսկ անձնակազմի մյուս երկու անդամները ամերիկացի Քեթրին Քոլեմանն ու իտալացի Պաոլո Նեսպոլին են: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն ռուսական «Սոյուզ» օդանավ:
Վերջին անգամ Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի էվակուացիան «Սոյուզ» օդանավ` մոտեցող «տիեզերական աղբի» վտանգից խուսափելու նպատակով, տեղի է ունեցել 2009 թվականին:





























