Գերմանիայի կառավարությունը կանգնեցրել է Գերմանիայի Կենտրոնական բանկի միջոցով վարվող Հնդկաստանի եւ Իրանի միջեւ նավթային գործարքը։ Կանցլեր Անգելա Մերկելը հրահանգել է դադարեցնել բոլոր տրանսակցիաները՝ չնայած, որ Հնդկաստանը դեռեւս կարող էր փոխանցել արդեն ստացած նավթի դիմաց գումարները, հայտնում է Spiegel-ը։
Բունդեսբանկը համաձայնել է միջնորդ հանդիսանալ Թեհրանի եւ Դելիի միջեւ բազմամիլիարդանոց նավթային գործարքում, որի միջոցով իրանական նավթը պետք է մատակարարվի Հնդկաստան։ Գերմանիայի օգնությունը եղել է Իրանում անցած տարվա հոկտեմբերին ձերբակալված եւ իրանական բանտում մոտ 130 օր անցկացրած երկու գերմանացի լրագրողների ազատ արձակման պայմաներից մեկը, գրում է Lenta.ru-ն։
Spiegel-ի տվյալներով, Կանցլեր Անգելա Մերկելի որոշումը՝ կանգնեցնել գործընթացը, դժգոհություն է առաջացրել գերմանական գործարար շրջանակներում։




























