Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է կապերի հետեւողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:



























