Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողները մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան՝ նշելով, որ սա սիմվոլիկ քայլ է:

Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը ակցիայի կազմակերպիչ, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին դիմելով ասաց. «Հայաստանում փակ ճանապարհներ չեն լինելու, այսուհետ կգործեք օրենքի սահմաններում: Եթե ճանապարհ փակվի, օրենքով սահմանված կարգով կձեռնարկենք միջոցներ: Եթե այլ քաղաքացիների իրավունքը սահմանափակվեց, եղավ անհամաչափ սահմանափակում, ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կկիրառի իր լիազորությունները: Չպետք է լինեն օրենքին հակասող գործողություններ, եղա՞վ»,-ասաց նա:

Սրան Չախալյանը պատասխանեց. «Ես էլ ասացի՝ չեղավ: Մենք փակելու ենք, թող փորձեն գան տանեն»:

Այնուհետեւ Վահագն Չախալյանն ընթերցեց իրենց նախաձեռնության հայտարարությունն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: