Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը առաջարկել է «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին ազատման դիմում գրել։ Այս մասին Վիրաբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր շների ոհմակը հարձակվել եւ հոշոտել են կենդանաբանական այգու կենդանիներից 3 կենգուրուների եւ 3 մուֆլոնների։