Թուրքական կապի երկու արբանյակներ դուրս են բերվելու ուղեծիր ռուսական ծանր «Պրոտոն» հրթիռների միջոցով 2013-2014 թվականներին, հաղորդում է Խրունիչեւի անվան պետական տիեզերական գիտա-արտադրական կենտրոնը:
International Launch Services եւ ճապոնական Mitsubishi Electric ընկերությունները պայմանագիր են ստորագրել 2013-ին Turksat 4A եւ 2014-ին Turksat 4B արբանյակների ուղեծիր ուղարկման վերաբերյալ:
Արբանյակները կապ են ապահովելու Թուրքիայի, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածքում:
Երկու արբանյակներն էլ ստեղծելու է Mitsubishi Electric-ը թուրքական Turksat օպերատորի համար:





























