Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Հասակե գավառում սկսվել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության եւ թուրքական ռեժիմի ուժերի համատեղ պարեկությունը, հաղորդում է SANA-ն:

ՌԴ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ մեկնարկային կետ է դարձել Դերբասիա քաղաքը, երթուղու երկարությունը կազմում է 110 կմ թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Շարասյան կազմում են ռուսական «Տիգր» եւ «Թայֆուն» զրահապատ մեքենաներն ու թուրքական զրահատեխնիկան:

Հասակեում SANA-ի թղթկացի հաղորդմամբ՝ համատեղ պարեկություն սկսելուց առաջ ռուսական ռազմական ոստիկանությունը թուրք զինվորականներին արգելել է թուրքական դրոշներ ամրացնել տրանսպորտային միջոցների վրա եւ ստիպել է հանել թուրքական դրոշով համարանիշները:

Համատեղ պարեկությունն իրականացվում է հռչակագրին համապատասխան, որը հոկտեմբերի 22-ին Սոչիում ստորագրել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները: