Ինտերպոլի Նիժեգորոդյան բաժանմունքը ձերբակալել է միջազգային հետախուզման մեջ գտնվող մի անձի:
Նա Ադրբեջանի 25-ամյա քաղաքացի է: Ադրբեջանում երիտասարդը հետախուզվում էր «խոշոր չափերով յուրացումների» համար: Նա մոտ 30 հազար դոլար էր յուրացրել եւ փախուստի դիմել:
Երիտասարդը տեւական ժամանակ փոխում էր իր կացարանները, որպեսզի մոլորության մեջ գցի ոստիկաններին, սակայն, Ինտերպոլի աշխատակիցները պարզել են նրա գտնվելու վայրը եւ ձերբակալել:





























