Սինգապուրի Բանակում լուսանկարների սկանդալ է հասունացել։ Ինտերնետում խայտառակ լուսանկարներ են հայտնվել, որտեղ զինվորի հետեւից ընկած աղջիկ ծառան մեջքին դրած տանում է զինվորի ծանր պայուսակը, հաղորդում է BBC-ը։ Ինտերնետային հանրությունն սկսել է տարբեր կատակներ անել եւ նվաստացուցիչ կոլաժներ տպագրել, որից հետո զինվորը ստիպված է եղել արդարանալ եւ դիմել հոգեբույժի:
Զինվորի եւ աղջիկ ծառայի նկարները սկզբում հայտնվել են Facebook-ում, իսկ այնտեղից տեղափոխվել են stomp.com.sg-կայք։ Լուսանկարում երեւում է, որ առջեւից թեթեւ քայլքով գնացող զինվորը զբաղված է ինչ-որ գործով, երեւի SMS էր գրում իր բանակային կյանքից, նշում է NEWSru.com վկայակոչելով The Asia Sentinel մասնաճյուղին։
Պարզվել է, որ զորակոչիկն ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն է անցել։ Նա հիմա էլ շարունակում է երիտասարդ մարտիկի կուրսերը։





























