Չինաստանում բժշկական օգնություն ստանալու համար դիմել են մի քանի հազար մարդիկ, որոնց մոտ  նկատվում են ՁԻԱՀ-ի ախտանիշներ, չնայած ՄԻԱՎ վարակի համար տրված անալիզը ցույց է տալիս բացասական պատասխան, ինչի հետ կապված փորձագետները սկսել են խոսել նոր վիրուսի ի հայտ գալու մասին:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վարակը, ինչպես եւ ՄԻԱՎ-ը, տարածվում է սեռական ճանապարհով, ինչպես նաեւ արյան եւ թուքի միջոցով:

Հիվանդների մոտ նկատելի է ավշային հանգույցների մեծացում, վերջույթների հոգնածություն, կարմիր հետքեր մաշկի վրա, ջերմաստիճանի մի փոքր աճ: Այս բոլոր ախտանիշներն ի հայտ են գալիս նաեւ ՄԻԱՎ-ի դեպքում: Բայց  թեստի պատասխանը բացասական է, ինչի հետ կապված թերթերն արդեն նոր վիրուսն անվանել են «ՄԻԱՎ-բացասական»

Չինաստանի Առողջապահության նախարարությունը հանձնարարել է տեղական մարմիններին` ուսումնասիրելու խնդիրը: Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ`այսպիսի ախտանիշներով 59 հիվանդների արյան նմուշներից ուղարկել են ԱՄՆ-ի լաբորատորի հետազոտության: