Կրասնոդարում դեռահասն ընկնելով 16-րդ հարկից, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել եւ կենդանի մնացել:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ 15-ամյա դեռահասը իր 3 ընկերների հետ բարձրացել է կիսակառույց բարձրահարկ շենքի տանիքը, որը նոր էին շահագործման հանձնել եւ պատրաստ չէր բնակության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Երբ դեռահասները որոշել են իջնել, 15-մյա տղան որոշել է կատակել: Նա անցնելով ցանկապատը, թռել է մոտակա պատշգամբներից մեկը, բայց քանի, որ անձրեւից գետինը թրջված է եղել, տղան սահել եւ ցած է ընկել։ Փրկարարական ծառայության փոխանցմամբ, տուժածին տեղափոխել են մոտակա մանկական հիվանդանոց, բազմաթիվ ոսկրային կոտրվածքներով։ Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։





























