Commodore USA ընկերությունը վերսկսելու է Commodore 64 համակարգիչների արտադրությունը:

Արտադրողը մտադիր է արդիականացնել 80-90-ականներին թողարկված համակարգերը: Մասնավորապես, մոդելները սարքավորելու են Intel Atom պրոցեսորներով եւ 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Համակարգիչը սարքավորված է լինելու նաեւ DVD-RW օպտիկական կուտակիչով, ներդրված քարտ-ռիդերով, USB եւ Ethernet պորտերով:

Commodore 64-ի պատվերը կարելի է կատարել ընկերության կայքում: Հասանելի կլինեն 250-ից 895 դոլար արժեքով հինգ տարատեսակներ:

Համակարգիչները աշխատելու են Linux օպերատիվ համակարգերով:

Commodore 64 համակարգիչները մեծ հռչակ էին վայելում 1980-ականներին եւ վաճառվել էին 17 միլիոն օրինակով, ինչը թույլ էր տվել հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: