Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով անդամները նոյեմբերի 6-ին այցելեցին Գյումրիի ռուսերենի խորացված ուսուցմամբ 23-րդ դպրոց, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Ռուսաստանյան պատվիրակության անդամները դպրոցին ռուսերենով գրքեր նվիրեցին, զննեցին դասարանները եւ մասնակցեցին տոնական միջոցառմանը, որը կազմակերպել էր դպրոցի ղեկավարությունը:





























