Facebook սոցիալական ցանցում գործարկվել է հատուկ բաժին լրագրողների համար:

Journalists on Facebook-ն «ինտերնետ անկյուն» կդառնա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի են օգտագործում սոցիալական ցանցը որպես տեղեկատվական ռեսուրս:

Ծառայությունը կօգնի լրագրողներին տեղեկատվություն փոխանակել միմյանց հետ, ինչպես նաեւ նորություններ տարածել եւ փնտրել անհրաժեշտ կոնտակտներ: