ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան եւ հանդիպել ուսուցչական կազմի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հաստատության գործունեության եւ առկա հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր:

Նա ընդգծել է, որ բժշկական ուսումնարանը կարեւոր դերակատարություն ունի Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում եւ պետությունը համալիր միջոցառումներ կիրականացնի նրա շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավման եւ որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ:

Նույն օրը նախագահն այցելել է նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերի հյուսվածքաբանական լաբորատորիա եւ ծանոթացել նրա պայմաններին:

Բակո Սահակյանը նշել է, որ այստեղ նույնպես կան լուրջ անելիքներ` հիմնարկի գործունեությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: