Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը` Ռադիոցիոն ռիսկի Եվրոպական կոմիտեն (ECRR) ցնցող կանխատեսումներ է հրապարակել կապված ճապոնական ԱԷԿ-ի վթարի հետեւանքների հետ, գրում է «Սոբեսեդնիկը»:
Գիտնականների տվյալներով, «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ արտանետումները նպաստում են օնկոլոգիական հիվանդությունների աննախադեպ աճին: Մասնագետների հաշվարկով, ԱԷԿ-ից 100 կմ շառավղով տեղաբաշխված բնակավայրերի երեք միլիոն բնակիչներից, մահացու հիվանդությունը կհասնի մոտ 200 հազարին: Իսկ 100-200 կմ շառավղով ապրող 7 մլն բնակչությության շրջանում կարձանագրվի եւս 220 հազար մահացու հիվանդ:
Մասնագետները պնդում են, որ այդպիսի ճակատագիր է սպասվում ատոմակայանի մոտ բնակվող բոլոր մարդկանց, եթե նրանք մնան իրենց տներում եւս մեկ տարի:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ հզորագույն երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մի քանի բլոկներ վթարի ենթարկվեցին:
Ֆուկուսիմայում փորձում են վերացնել մարտի 11-ի երկրաշարժի հետեւանքով ռեկատորի վթարի հետեւանքները, նախօրեին օվկիանոսն են լցրել 3,4 հազար տոննա վարակված ջուր: TEPCO ընկերությունը մտադիր է մինչեւ ապրիլի 8-ը օվկիանոս լցնել 11,5 հազար վարակված ջուր:





























