Կարեն Դեմիճյանի անվան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, այսօր` ապրիլի 6-ին ժ. 19:15-ին մի երիտասարդ ընկել է գծերի վրա` էպիլեպսիայի նոպայի ազդեցության տակ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, գծերի վրա նետված երիտասարդը 23-ամյա Գարիկ Աղվանի Գասպարյանն է, ով, բարեբախտաբար, մարմնական վնասվածքներ չի ստացել:
Դեպքի պահին նրա կողքին է եղել եղբայրը` Արման Գասպարյանը, ով տեղեկացրել է, որ եղբայրը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Երջանիկ պատահականությամբ` այդ պահին շարժակազմ չի անցել, մետրոյի կայարանի ղեկավարն անմիջապես հոսանքազրկել է գծերը եւ շտապ օգնություն կանչել: Գարիկ Գասպարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:





























