Առողջապահության նախարարությունը մտադիր է գիշերային մշտադիտարկումներ իրականացնել Շիրակի մարզի բուժհիմանարկներում, որպեսզի տեսնեն, թե ինչով են զբաղված բուժաշխատողները գիշերային ժամերին: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին  Գյումրի կատարած այցելության ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Նման ստուգումներ արդեն եղել են Գյումրիի բուժհաստատություններում: Ես էլ հաճախակի եմ լինելու մանկական հիվանդանոցներում»,-ասել է նախարարը:Նա այցելել է նաեւ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց, զրուցել մինչեւ 7 տարեկան հիվանդների ծնողների հետ ու փորձել տեղեկանալ գործո՞ւմ է արդյոք առողջության հավաստագրերի ծրագիրը, արդյոք Գյումրիում մինչեւ 7 տարեկանները բուժվո՞ւմ են անվճար»:

Սա պետության ղեկավարի ծրագիրն է, այն բուժհիմնարկները, որտեղ կհամարձակվեն խախտել այս որոշումն ու գումար կամ մաղարիչ պահանջեն, խստագույնս կպատժվեն»,-ասել է նախարարն ու մեկ-մեկ մտել բոլոր հիվանդասենյակները` զրուցելու հիվանդ երեխաների ծնողների հետ: Վերջում նախարարն գոհունակություն է հայտնել Գյումրիի Մանկական Ավստրիական հիվանդանոցից: