Խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու արտաքին քաղաքականության ոլորտում առաջընթացը, սրանք այն կարեւոր  չափանիշներն են, որոնք մեծացնում են եվրոպական ընտանիքի անդամ դառնալու Հայաստանի հավանականությունը: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին հայտարարել է Հայաստանում Լիտվիայի դեսպան Գեդրիուս Ապուոկասին`Գյումրիի մանկավարժական ինստիտուտում ուսանողության, դասախոսական կազմի եւ  Գյումրիում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:Դեսպանը նշել է, որ հայ-լիտվական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

Ինչ վերաբերում է 2 երկրների զարգացվածության մակարդակներին, նա ասել է. «Այդ առումով Լիտվան համեմատաբար առաջատար  դիրքերում է. խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը ու արտաքին քաղաքականության ոլորտում առաջընթացը մեզ մոտ տարբեր  է»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Լիտվիայի դիրքորոշմանը` դեսպանը նշել է, թե հատկապես կարեւորվում է ռազմագերիների փոխանակումն ու սահմաններից դիպուկահարներին հետ քաշելու գործընթացը: «Անհրաժեշտ է նաեւ երկխոսություն 2 երկրների մտավորականների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ»,-նշել է նա: