Ապրիլի 6-ի երեկոյան Երկրի վրա վրա բռնկվել է մագնիսական փոթորիկ, որն ըստ Kp գեոմետրիկ ինդեքսի` հասել է 6-ի, ինչը մեկ նիշով ավել է այն նվազագույն շեմից, որը համարվում է փոթորիկ:

Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այդ ինդեսքում առկա է 10 մակարդակ, 0-3 մակարդակը համարվում է հանգիստ մագնետոսֆերա, 4-րդ մակարդակը` ալեկոծ, իսկ 5-9-ը մագնիսական փոթորիկների մակարդակն է:

Մագնիսային փոթորիկը կարող է տեւել ամբողջ օրը, քանի որ այն պատճառ է դառնում պլազմայի` Արեգակ նետվելուն: Այս  մասին տեղեկացնում է «Ռիա-Նովոստիի» գործընկեր, Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչեւը: