«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կշարունակի Philatelpia ՀԿ-ի հետ համագործակցությունը, որի նպատակն է աջակցել  հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը:

Նշենք, որ «ԱրմենՏելի» աջակցության շնորհիվ առաջին տարում Philatelpia-ն իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաեւ ցուցաբերել է սոցիալական եւ հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին, իրականացրել մի շարք գործնական ծրագրերի աջակցություն:

Philatelpia հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում սկսած 2003 թվականից: