Նամակագրությունը, որ գործընկերները վարել են ICQ կարճ հաղորդագրությունների ծառայության միջոցով, ամերիկյան Դելավեր նահանգի դատարանը իրավական ուժ ունեցող պայմանավորվածություն է ճանաչել, որ հավասարազոր է թղթի վրա ստորագրված պայմանագրին:
Smoking Everywhere ընկերությունը, որ էլեկտրոնային սիգարետներ է վաճառում եւ CX Digital մարկետինգային ընկերությունը ցանցում պայմանագիր են ստորագրել, որ մարկետինգով զբաղվող ընկերությանը յուրաքանչյուր սիգարետից 45 դոլար է հասնում:
Սկզբում վաճառքի ծավալների վրա սահմանափակում էր դրվել, ապա ընկերություններից մեկի ղեկավարությունը առաջարկել էր հանել սահմանափակումը` դրական պատասխան ստանալով: Հենց դա էլ համարվել է պայմանագիր:




























