Փորձագետներն իրենց մտահոգությունն են հայտնել կառավարության կողմից ներկայացված վիճահարույց մի օրինագծի շուրջ, որն առաջարկում է առողջապահական միջոցառումներ իրականացնել սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ մինչեւ տեստոստերոնի աստիճանի նվազեցումը, գրում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review թերթը:
«Մարդու մարմինը չի կարող օգտագործվել որպես հանցագործին պատժելու գործիք, որովհետեւ դա դեմ է մարդու իրավունքներին»,- ասել է Ստամբուլի դատապաշտպանների ընկերակցության նախկին նախագահ Յուդժել Սայմանը:
Նշենք, որ երկուշաբթի Արդարադատության խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որն առաջարկում է երկարացնել սեռական հանցագործությունների համար դատապարտվածների պատժի ժամկետները, ինչը նպատակ ունի իրականացնել այնպիսի բժշկական միջոցառումներ, ինչպիսին է քիմիական ամորձատումը:





























