Հնագետները հայտնաբերել են համասեռամոլի մնացորդներ, ով ապրել է էնեոլիթի դարաշրջանում:
Հուղարկավորությունը կատարվել է մ.թ.ա. 2800-2500 թվականներին: Տղամարդը թաղված է` գլխով դեպի արեւելք, իսկ ըստ այդ ժամանակաշրջանի ավանդույթների` այդպես թաղում էին կանանց Դրանից բացի`դագաղում գտել են օվալաձեւ կարասներ, իսկ հանգուցյալի մարմինը զարդարված էր գինդերով եւ ուլունքներով: Այս ամենը գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ հանգուցյալը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է եղել, տեղեկացնում է BFM.ru-ն` հղում անելով Telegraph-ին:
«Պատմությունից եւ ազգագրությունից մենք գիտենք, որ այս շրջանի մարդիկ թաղման ծեսերին վերաբերել են ամենայն պատասխանատվությամբ, եւ դժվար թե տղամարդուն` կնոջ հատուկ ծիսակարգով թաղելը սխալմունք լինի»,- ասել է հնագետների խմբի առաջնորդ Կամիլա Ռեմիզովա Վասինովան եւ ավելացրել. «Շատ հավանական է, որ նա եղել մեկը, ով ուներ սեռական ոչ ավանդական կողմնորոշում, օրինակ` համասեռամոլ կամ տրանսսեքսուալ»:





























