Անգլիական Nude House ընկերությունը, որը մասնագիտացած է ծրագրային ապահովման արտադրության ոլորտում, սկսել է վեբ-դիզայների պաշտոնի համար հայցորդներ փնտրել, որոնք կկանողանան աշխատել մերկ վիճակում, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Oddity Central-ին:
Ընկերության հիմնադիր 63-ամյա Քրիս Թեյլորի խոսքով, գործի ընդունվողներին ներկայացված այս անսովոր պահանջը պամանավորված է նրանով, որ ինքն ու իր ենթակաները նուդիստներ են եւ կցանկանային աշխատել իրենց նմանների շրջապատում:
Թեյլորը պարզաբանել է, որ փնտրում է կին ծրագրավորողների եւ դիզայներների, քանի որ ներկայումս Nude House-ի աշխատակիցների մեծ մասը տղամարդիկ են:
Անգլիական այս ընկերության ղեկավարը հայտարարել է, որ կոլեկտիվում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ, դրա համար էլ աշխատանքի է հրավիրում կանանց:
Մրցույթում հաջողակ կանայք կարող են ընտրել իրենց հարման աշխատանքային ռեժիմ: Nude House-ում աշխատանքի մեկ տարվա ընթացքում ծրագրավորող կանայք կարող են վաստակել 24 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 27 հազար եվրո):





























